Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Արաբ գիտնականները` Ցեղասպանության մասին

Արաբ գիտնականները` Ցեղասպանության մասին
11.01.2014 | 16:13

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սփյուռքի կառույցներն արդեն միջոցառումների որոշակի շարք ունեն: Մեր տեղեկություններով՝ տարբեր երկրների հայկական համայնքները հստակ քայլերի ծրագիր են նախատեսել այս ուղղությամբ՝ բողոքի ակցիաներից սկսած, մինչև տվյալ երկրների ղեկավարների կողմից Ցեղասպանության ճանաչման գործողություններ:

Հունվարի 30-ին Դամասկոսում նախատեսված է «Հայոց դատը և մենք` հայոց բնաջնջման հանցագործության հարյուրամյակի հիշատակի շեմին» թեմայով ընդգրկուն սեմինար, որին կմասնակցի շուրջ հինգ հարյուր հրավիրյալ: Ներկա են լինելու արաբ փաստաբաններ, մտավորականներ, լրագրողներ, գրողներ և պետական գործիչներ: Հայաստանից ևս լինելու են մասնակիցներ: Սեմինարի ընթացքում շուրջ տասը արաբ գիտնական դասախոսություններ կկարդան:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ